Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Մեծագույն բարձունքներ

Մեծագույն բարձունքներ
23.08.2025 | 21:59
Օգոստոսի 24
- Տե՛ր, գիտենք, որ Հզոր ես և կարող մեզ ազատելու:
- Ես եմ ձեր ազատարարը: Վստահեցե՛ք Ինձ բացարձակապես:
Իմացե՛ք, որ Ես ձեզ համար լավագույնը պիտի անեմ: Պատրա՛ստ եղեք և համաձայն, որ Իմ կամքը կատարվի նաև ձե՛ր մեջ: Իմացե՛ք, որ ի զորու եմ ամեն ինչ անել: Մի’ մոռացեք ուրախություն պատճառող այս ճշմարտությունը:
Կրկնե՛ք շարունակ.
«Ամեն ինչ կարելի է Իմ Տիրոջը, իմ Վարդապետին, իմ Բարեկամին»:
Այս ճշմարտությունը, երբ հավատով ընդունվի կդառնա մի վերընթաց աստիճան, որի միջոցով հոգին կկարողանա` ամենացածր տեղերից կամ խոր Վիրապներից բարձրանալ մինչև վերին բարձունքները:
Դիտվել է՝ 2586

Մեկնաբանություններ